Մենք տրանսպորտային ծառայություններ ենք առաջարկում ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրում: Մեր ընկերության տրամադրության տակ կան հարմարավետ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և փոքր մարդատար մեքենաներ: Վարորդները բարեհամբույր են, կոկիկ, կրում են համազգեստ և ունեն զբոսաշրջիկների, բարձրակարգ հյուրերի ու պատվիրակությունների հետ աշխատելու համապատասխան փորձառություն: Բջջային հեռախոսակապը վարորդների հետ կենտրոնական գրասենյակին հնարավորություն է տալիս ապահովել անմիջական հսկողություն պատվերի իրականացման ողջ ընթացքում:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.yansservice.am