Էրեբունի Պլազա բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնն ամենամեծ առաջնակարգ բիզնես կենտրոնն է Երևանի հենց կենտրոնում: Այստեղ տրամադրվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող տարատեսակ ծառայություններ: Մենք առաջարկում ենք հինգ կոնֆերանս դահլիճներ և հանդիպումների սենյակներ, ամբողջովին կահավորված ժամանակակից տեխնոլոգիաներով: Մեր բոլոր սենյակներն ունեն ցերեկային լուսավորություն և Wi-Fi ինտերնետ կապ: Էրեբունի Պլազան ունի նաև մեքենաների վերգետնյա հարմարավետ կայանատեղ: Բիզնես կենտրոնը համալրված է ժամանակակից կոմունիկացիոն ցանցով և անվտանգության պրոֆեսիոնալ համակարգով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.erebuniplaza.am.
ՀԱՀ Կենտրոնը առաջնակարգ,Արեւմտյան ոճի բազմակի օգտագործման վարձակալության վայր է Երևանի կենտրոնում:
ՀԱՀ Կենտրոնն առաջարկում է երկու տարբեր դահլիճներ` գիտաժողովներ և հանդիպումներ անցկացնելու համար, ինչպես նաև մեծ լսարան-դահլիճը: Հանդիպման սենյակները կարող են նաև օգտագործվել որպես դասարաններ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.aua.am
«Թեքեյան Կենտրոնը» Հայաստանում գործող առաջին բիզնես կենտրոններից է: Գործունեության առաջին օրվանից մինչ այսօր Կենտրոնն իր առաջարկվող ծառայությունների, սպասարկման գերազանց որակի շնորհիվ հաստատվել եւ մեծ հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Համարվում է առաջատար նմանատիպ հաստատությունների շարքում: Բացման օրվանից ի վեր «Թեքեյան Կենտրոնի» դահլիճներում անցկացվում են մեծ թվով համաժողովներ, պաշտոնական ընդունելություններ, շնորհանդեսներ, մամուլի ասուլիսներ, կլոր սեղաններ, բանավեճեր, սեմինարներ եւ խորհրդակցություններ: Հյուրընկալվող ընկերությունների շարքում են
բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, պետական կառավարման մարմիններ, նախարարություններ, վարչություններ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, լրատվամիջոցներ եւ բիզնես կազմակերպություններ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.tekeyancentre.am